Արցախն ակտիվ տեմպերով շարունակում է քաղաքների բարեկարգումը, զարգացնում գյուղատնտեսությունն ու վերականգնում ջրամատակարարման համակարգը – Ֆոտոռեպորտաժ![]() ![]() PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում իրագործվում են շինարարության մի քանի ծրագրեր, մասնավորապես ներկայումս բնակելի տներ են կառուցվում ոչ միայն Ստեփանակերտում, այլև շրջկենտրոններում, փոքր ՀԷԿ-եր են կառուցվում, շարունակվում է մայրաքաղաքի և Արցախի մյուս քաղաքների փողոցների բարեկարգումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց ԼՂՀ կառավարության մամլո քարտուղար Հրանտ Ալեքսանյանը: Նրա խոսքով, պետությունը շահագրգռված է նաև գյուղատնտեսության զարգացման գործում: «Գյուղատնտեսությունը ԼՂՀ-ում դրամական օժանդակությունն ամբողջովին պետությունից է ստանում: Մենք առանց տոկոսի վարկեր ենք տրամադրում գյուղացիներին կաթի, մսի, բանջարեղենի արտադրության ավելացման համար: Մեր գլխավոր մտահոգությունն այսօր ջուրն է: Հենց այդ պատճառով էլ «Հեռուստամարաթոն 2010»-ի ընթացքում հանգանակված բոլոր միջոցներն ուղղվելու են ջրամատակարարման համակարգի վերականգնմանը»,- ասաց Ալեքսանյանը: Իսկ ինչ վերաբերում է բնակչության սոցիալապես անապահով խավերին, ապա, ԼՂՀ կառավարության մամլո քարտուղարի խոսքով, նրանք օգտվում են բոլոր պետական նպաստներից: «Ստեփանակերտի նոր բնակելի տներում բնակարանները բաշխվում են հիփոթեքային վարկերով, սակայն 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմում զոհվածների ընտանիքներին ու վետերաններին բնակարանները տրամադրվում են անվճար և արտահերթ»,- ասաց Ալեքսանյանը` ավելացնելով, որ մեծ շինարարություն է ընթանում նաև մասնավոր սեկտորում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |