Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Swiss Indoors Basel-2010 մրցաշարից

Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Swiss Indoors Basel-2010 մրցաշարից

PanARMENIAN.Net - Ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդդիկը դուրս եկավ Բազելում ընթացող Swiss Indoors Basel-2010 մրցաշարի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում հաղթելով Դավիթ Նալբանդյանին:

Աշխարհի 9-րդ ռակետը հաղթեց ATP վարկանիշում 29-րդ հորիզոնականը զբաղեցնող Նալբանդյանին 6:4, 6:4 հաշվով: Ընդհանուր առմամբ թենիսիստները կորտում անց են կացրել 1 ժամ 14 րոպե, հաղորդում է gotennis.ru-ն:

Այժմ եզրափակիչ դուրս գալու համար Ռոդդիկը պետք է պայքարի աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ (Շվեյցարիա), որը քառորդ եզրափակչում հաղթեց Ռադեկ Շտեպանեկին (Չեխիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---