Հայաստանի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել Սևանա լճի հիմնախնդիրների լուծման վերաբերյալPanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել Սևանա լճի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, առաջին հերթին ափամերձ ճահճացված տարածքները կմաքրվեն թփերից ու ծառերից: Այդ նպատակով ձեռք կբերվեն բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, որոնցից մեկը կաշխատի 90 սմ խորության վրա: «Այդ աշխատանքները կավարտվեն 2-3 տարում»,-ասել է Մովսիսյանը: Բացի այդ, նախագահը հանձնարարել է ապամոնտաժել շուրջ 520 կառույց: Մինչև 2011թ. ապրիլը կավարտվեն պոմպակայանի ու էլեկտրակայանի շինարարության աշխատանքները: Մովսիսյանը հայտնեց նաև, որ այս տարի շահագործման կհանձնվի Սևանի ՀԷԿ-ը ր ձկնապաշտպան կառույցը: Կլուծվեն նաև Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքի խնդիրները: Իր հերթին Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը հավելել է, որ Սևան-Լճաշեն 2,5 կմ երկարության ճանապարհահատվածի կառուցման համար հատկացվել է 960 մլն դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2009թ., սակայն 300 մլն դրամը չիրացվեց Սևանի մակարդակի բարձրացման պատճառով: «Նախագահը հանձնարարել է ասֆալտապատել ճանապարհը: Հաշվի առնելով կլիմայական պայմանները աշխատանքները կիրականացվեն 2011թ. ապրիլ-մայիսին»,-ասել է նախարարը: Ըստ նրա, Սևան-Լճաշեն ճանապարհը կշահագործվի 8-10 տարի, որից հետո նոր լուծումներ կգտնվեն, հավանաբար, նոր, լիճը շրջանցող ճանապարհ կկառուցվի: Սևան-Լճաշեն ճանապարհի անվտանգությունը, ինչպես նշել է նախարարը, կապահովի «Հրազադն» ճանապարհաշինական ընկերությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |