ԼՂՀ-ն Բաքվին կփոխանցի ադրբեջանցի դիվերսանտների մարմինները 6 նոյեմբերի 2010 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Արցախի Հանրապետության ներկայացուցիչները ադրբեջանական կողմին կփոխանցեն ադրբեջանցի դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովի ու Ֆարիդ Ահմեդովի մարմիննրը՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Աստրախանում ձեռք բերված ռազմագերիների ու զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանը ղարաբաղյան կողմին կփոխանցի ԼՂՀ 86-ամյա քաղաքացի, Մադաղիս գյուղի բնակիչ Գավրուշ Խաչատուրի Առուստամյանի դին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Ստեփանակերտում, փոխանակումը կանցնի օրվա երկրորդ կեսին Ակնա բնակավայրի (նախկին Աղդամ) մոտ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |