Թուրքիան պայմաններ է ներկայացնում ՆԱՏՕ-ին՝ իր տարածքում ՀՀՊ համակարգի տեղակայման համար 6 նոյեմբերի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կհամաձայնվի իր տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգի տարրեր, եթե կատարվեն նրա 3 պայմանները: Առաջինը, Թուրքիայի իշխանությունները հանդես են գալիս ՀՀՊ ՆԱՏՕ-ի, ոչ թե ամերիկյան համակարգի ստեղծման օգտին: Երկրորդը, այն պետք է ուղղված լինի դաշինքի մասնակից բոլոր երկրների անվտանգության ապահովմանը և երրորդը՝ Թուրքիան չպետք է վերածվի եզրային երկրի, ինչպես դա տեղի ունեցավ «սառը պատերազմի» տարիներին: Անկարան պնդում է, որ ՀՀՊ համակարգի ստեղծման փաստաթղթերում չնշվեն կոնկրետ երկրներ, այն է՝ Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան, որոնց հետ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է: Թուրքիայի դիրքորոշումը կհայտնի երկրի վարչապետ Էրդողանը Բարաք Օբամայի հետ հանդիպմանը հաջորդ շաբաթ Սեուլում կայանալիք G-20 գագաթնաժողովում: Հակահրթիռային վահանի ստեղծման հարցը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 19-20 Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |