ՆԱՏՕ-ի ՀՀՊ տարրերը կարող են սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը, կարծում են փորձագետները 7 նոյեմբերի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ռուս փորձագետները կարծում են, որ Թուրքիայի որոշումը, իր տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղակայելը թույլ տալու մասին, թելադրվում է Անկարայի` տարածաշրջանային գերտերության դեր խաղալու ցանկությամբ, ինչպես նաև հավասարը հավասարի նման ԵՄ և ԱՄՆ-հետ համագործակցելու ձգտումով: Նրանց կարծիքով ՆԱՏՕ Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) բաղադրիչներն ուղղված են Իրանի դեմ, բայց միաժամանակ կարող են սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը: Ռազմավարական գնահատականների և վերլուծության ինստիտուտի մասնագետ Սերգեյ Դիմիդենկոն կարծում է, որ Թուրքիայի ղեկավարությունը, թույլ տալով իր տարածքում տեղաբաշխել ՆԱՏՕ ՀՀՊ համակարգի տարրերը, որը առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ, իր նպատակներն ունի, քանի որ «նա ցանկանում է կամուրջ դառնալ Արևմուտքի և Արևելքի միջև»: Դաշինքի հակահրթիռային վահանի ստեղծման հարցը նախատեսվում է քննարկել ՆԱՏՕ վերին օղակներում հանդիպման ժամանակ, որը նախատեսվում է նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում: Թուրքական ԶԼՄ-ները նոյեմբերի 6-ին հաղորդել էին, որ Անկարան կտա համաձայնությունն իր տարածքում ՆԱՏՕ ՀՀՊ համակարգի տարրերը տեղակայելու վերաբերյալ, եթե ընդունվեն նրա երեք պայմանները: Առաջին, թուրքական իշխանությունները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի, այլ ոչ թե ԱՄՆ ՀՀՊ համակարգ ստեղծելու օգտին: Երկրորդ, այն պետք է ուղղվի ՆԱՏՕ բոլոր անդամ-երկրների անվտանգության ապահովմանը, և երրորդ, այն չպետք է վերածի Թուրքիան ծյարմասայյին երկրի, ինչպես դա եղել է «սառը պատերազմի» տարիներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |