ՀՀ նախագահը Սպիտակ քաղաքում ծանոթացավ շինարարական աշխատանքներին 7 նոյեմբերի 2010 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքից Լոռու մարզ մեկնած նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է Ստեփանավան, որտեղ ներկա է գտնվել քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին` «Քաղաքի օր» տոնակատարությանը, Անդրանիկ Մարգարյանի անունը կրող հիմնանորոգված մշակույթի պալատի և նորակառույց մարզադպրոցի բացման արարողությանը: Այնուհետև նախագահը մեկնել է Արմանիսի լեռնահարստացման համալիր, որտեղ այցելել է «Սագամար» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա, հանքի հարևանությամբ գտնվող սպասարկման համալիր: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել ընկերության լաբորատոր կենտրոնում, դիտել` հանքի շահագործման համար ձեռք բերված տեխնիկական միջոցները: Ընկերության վարչական մասնաշենքում նախագահ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների`«Սագամար» և «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «ՆևաՌուս» ընկերության աշխատանքն ու հետագա ծրագրերը: Ձեռնարկությունների աշխատանքը ղեկավարում է «Գլոբալ Մեթալս» ընկերության հայաստանյան մասնաճյուղը: Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Սպիտակ քաղաքում, որտեղ «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում ներկա է գտնվել 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցված բնակարանների հավաստագրերի և բանալիների հանձնման արարողությանը: Նախագահը շրջել է թաղամասում, ծանոթացել նորակառույցների բնակարանային պայմաններին, թաղամասի հետագա կառուցապատման նախագծերին ու շինարարական աշխատանքների կազմակերպման հետագա ծրագրերին: Երկրի ղեկավարն այցելել է նաև շահառու ընտանիքներին, շնորհավորել բնակարան ստանալու կապակցությամբ և նրանց հետ զրուցել թաղամասի ծրագրերի ու բնակիչներին հետաքրքրող հարցերի շուրջ: Շրջայցի ավարտին Հանրապետության ղեկավարը եղևնի է տնկել «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |