Հայաստանում աղանդների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են ողջ պետության ջանքերը 8 նոյեմբերի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում աղանդների խնդիրը լուծելու համար միայն եկեղեցու գործողությունները բավարար չեն»,- նոյեմբերի 8-ին Երևանում 21-րդ դարի կրոնական մարտահրավերներին նվիրված գիտաժողովի ժամանակ ասել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, եպիսկոպոս Անուշավան Ժամկոչյանը: Նրա խոսքերով, այսօր եկեղեցու դեմ ուղղված հիմնական մարտահրավերներից է աղանդների խնդիրը: «Մեր քահանաները սակավաթիվ են եկեղեցու խնդիրներով զբաղվելու համար: Յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր հոգևոր հովիվը, որը նրան զերծ կպահի շրջապատող աշխարհի կործանարար ազդեցությունից»,- ասել է նա և հավելել, որ երիտասարդությանը սուբկուլտուրաներից պաշտպանելու համար ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն ուսխորհրդի միջոցով աշխատում է օգնել ուսանողներին, ժամանակ առ ժամանակ քարոզներ է անցկացնում դպրոցներում: «Սակայն այս խնդիրն այնքան խորն է և գլոբալ, որ միայն եկեղեցու ջանքերը բավարար չեն: Հայաստանում աղանդների խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ են ողջ պետության ջանքերը»,- ասել է նա: Բացի դրանից, եպիսկոպոսն առաջարկել է ավելի շատ եկեղեցիներ կառուցել, այսինքն հաստատություններ, որոնք օգնում են մարդկանց պահպանել հավատը և ավանդույթները: «Ես կոչ եմ անում ժողովրդին հավատարիմ մնալ նախնիների ավանդույթներին և հավատին: Առանց ավանդույթների ժողովուրդը նույնն է, ինչ առանց արմատների ծառը, որն ապագա չունի»,- նշել է նա:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |