Instigate-ը «Արաքս» ծրագրային ապահովում է մշակել հատուկ տարածաշրջանի օգտվողների համար 8 նոյեմբերի 2010 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Instigate-ը մշակել է «Արաքս» ծրագրային ապահովումը հատուկ տարածաշրջանի օգտվողների համար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արաքս» օպերացիոն համակարգի համահեղինակ Նորայր Չիլինգարյանը, ծրագիրը հավաքված է GNU/Linux հիմքի վրա: «Սա նոր մոտեցում է այն հարցում, թե ինչպես կարելի է հավաքել Linux դիստրիբուտիվ: Ծրագիրն անվճար է, այն կարող է ազատ տարածվել, սակայն հարկ կլինի վճարել տեխնիկական աջակցության համար, որը տասնյակ անգամ ավելի էժան կլինի, քան նմանատիպ օտարերկրյա լուծումները»,-ասել է Չիլինգարյանը: Նոր օպերացիոն համակարգի համար ընտրվեց խորհրդանշական անվանում՝ չէ որ Արաքսը սահմանային գետ է: «Արաքսը» տեղայնացված է հայերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով: «Արաքսի» միջոցով կարելի է Ինտերնետին մեկ քլիքի օգնությամբ միանալ ցանկացած հայկական պրովայդերի հետ: Նոր օպերացիոն համակարգը «ճանաչում է» նաև մյուս օպերացիոն համակարգերի ֆայլերը: «Արաքսը» տարբեր ինտերֆեյսներ ունի, ինչպես նաև թարգմանության և հայերեն լեզվով տեքստերի ուղղագրությունը ստուգելու հնարավորություն; Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |