Դրամատիկական թատրոնից Արհեստական արբանյակ «կարձակվի»![]() 8 նոյեմբերի 2010 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նոյեմբերի 24-ին կկայանա «Արհեստական արբանյակ» բեմականացման պրեմիերան, որի հեղինակ, անվանի գրող, բլոգեր Դորիանի խոսքերով, ժամանակակից թատերական ներկայացումների հիման վրա «Արհեստական արբանյակն» աչքի է ընկնում իր հումորի որակով: «Այն կենցաղային բնույթ չի կրում և առանձնանում է ժարգոնային արտահայտությունների բացակայությամբ, առանց որոնց ժամանակակից հանդիսատեսը չի պատկերացնում հումորի ժանրը»,- նշել է Դորիանը: Գլխավոր դերակատար Արմինե Գաբրիելյանը նշում է, որ «Արհեստական արբանյակը» մարտահրավեր է ոչ միայն իրեն (դրամատիկական կերպարից հումորայինի անցնելու առումով), այլ մարտահրավեր է նաև այլ հեղինակներին, ռեժիսորներին և դերասաններին, որոնք կարծում են, որ նուրբ և սուր հումորը նորաձև չէ: Երկու գործողություններով ռոմանտիկ դրամայի բեմադրող ռեժիսորը Ֆրունզե Գևորգյանն է:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |