Լյուդմիլա Սարգսյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը մեծամասնություն կունենա ԱԺ-ում 8 նոյեմբերի 2010 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը մեծամասնություն կունենա ԱԺ-ում, իսկ հերթական ընտրությունների դեպքում իշխանությունը կվերարտադրի իրեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: Ըստ նրա, հերթական խորհրդարանական ընտրությունները ներկա սոցիալական վիճակում կարող են հանգեցնել բնակչության արտահոսքի: «Եթե այսպես շարունակվի, բանը կարող է չհասնել հերթական խորհրդարանական ընտրությունների: Ծանր սոցիալական վիճակը կարող է ժողովրդին ընդվզման հասցնել, ինչը կբերի արտահերթ ընտրությունների»,-ասել է նա: Անդրադառնալով 2012թ. կայանալիք ԱԺ ընտրությունների հնարավոր արդյունքներին՝ Սարգսյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավանաբար, ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, իսկ «Օրինաց երկիրը» համապատասխան ռեսուրսներ չունի խորհրդարան անցնելու համար: Անդրադառնալով ՀՅԴ-ի շանսերին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ ՀՅԴ-ի հիմնական խնդիրն այն է, որ նա ներկայանում է որպես ընդդիմություն, սակայն ժողովուրդն ընկալում է նրան որպես կոալիցիայի մի մաս: Ըստ նրա, հերթական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը կարող է հավաքել քվեների 20 տոկոսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |