Իշխանություններին ձեռնատու չէ նման թույլ ընդդիմություն ունենալ, քանի որ դա անդրադառնում է կոալիցիայի վրա, գտնում է Լեռնիկ Ալեքսանյանը![]() 8 նոյեմբերի 2010 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը բոլոր հիմքերն ունի ՀՀ նոր խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ըստ նրա, «երեք կոալիցիոն կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը» ներկայացված կլինեն նոր խորհրդարանում: Անդրադառնալով ընդդիմությանը՝ Ալեքսանյանն ասել է, որ, հավանաբար, մինչ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վերադասավորումներ, քանի որ ներկա վիճակով այն բավականին թույլ է: Այդ համատեքստում նա նշել է, որ իշխանություններին ձեռնատու չէ նման թույլ ընդդիմություն ունենալ, քանի որ դա անդրադառնում է կոալիցիայի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |