Հայկական «Տոնուս-Լես» ընկերությունն արժանացել է Եվրոպայի Բիզնեսի գագաթաժողովի մրցանակինPanARMENIAN.Net - 2010թ.-ի հոկտեմբերի 10-13-ը Օքսֆորդի քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցան «Առաջնորդների Օքսֆորդի գագաթաժողով» կոնֆերանսը և XLVII «International Socrates Award Ceremony» հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայկական «Տոնուս-Լես» ընկերության նախագահ Լևոն Հակոբյանին հանձնվել է Եվրոպայի Բիզնեսի գագաթաժողովի մրցանակը: «Տոնուս- Լես» ՍՊԸ-ն Հայաստանի դեղագործական շուկայում գործում է 10 տարի: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, այս մրցանակը տրվում է այն կազմակերպություններին, որոնք բազմիցս ապացուցել են իրենց կողմից տրամադրված ծառայությունների բարձր որակն ու մրցունակությունը: Սույն անվանակարգի առաջադրումը հիմնվում է Եվրոպայի Բիզնեսի գագաթնաժողովի կողմից ծավալված հետազոտությունների վիճակագրական տվյալների վրա: Եվրոպայի Բիզնեսի գագաթաժողովի նշված միջոցառումներին մասնակցել են ավելի քան 100 առաջատար դիվանագետներ, գործարարներ, ֆինանսիստներ, գիտնականներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ և հասարակական գործիչներ բազմաթիվ երկրներից` Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Բուլղարիա, Սերբիա, Ռումինիա, Էստոնիա, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ադրբեջան, Եգիպտոս, Թուրքիա, Նիգերիա, Վրաստան, Մոլդովա, Տաջիկիստան և այլն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |