Երևանում տեղի կունենա ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովը 8 նոյեմբերի 2010 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-10 Երևանում տեղի կունենա «Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովը: Եվրոպական հանձնաժողովի կազմակերպած համաժողովը կներկայացնի Հայաստանի և Եվրոպական միության քաղաքացիական հասարակության դերակատարների, այդ թվում մարդու իրավունքների ակտիվիստների, դատավիճողների և հետազոտողների; գիտնականների, մասնագիտացված իրավական կազմակերպությունների անդամների, գործող փաստաբանների և այլոց: Համաժողովի նպատակն է նպաստել գործող ԵՄ-Հայաստան երկխոսությանը ստեղծելով կառուցողական քննարկումների դաշտ գիտնականների և Հայաստանի և ԵՄ քաղաքացիական հասարակության անդամների միջև` նրանց գիտելիքներով ու տեսակետներով հագեցնելու մարդու իրավունքների պաշտոնական երկխոսության ծրագիրը: Համաժողովի եզրակացություններն ու դիտողությունները քննարկվելու են Եվրոպական միության և Հայաստանի միջև մարդու իրավուքների երկխոսության հաջորդ երկկողմ նստաշրջանի ընթացում, որը տեղի կունենա դեկտեմբեր 2010-ին Բրյուսելում: Ինչպես հայտնում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը, ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովը Հայաստանի և ԵՄ մասնակիցներին բաց քննարկումների և առաջարկությունների հնարավորություն կտա` արդար դատաքննության և դատական իրավունքի անկախության սկզբունքներն ի գործ դնելու վերաբերյալ: Այս ԵՄ-Հայաստան Արդար դատաքննության և դատական իրավունքի անկախության համաժողովը քննարկելու է արդար դատաքննության իրավունքի խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև ավելի արդյունավետ կիրառման սկզբունքները ապահովելով Հայաստանում դատական անկախության սկզբունքները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |