ԼՂՀ նախագահ. 2011թ. պետբյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3%-ի շեմը 8 նոյեմբերի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2011 թվականի պետական բյուջեի ձևավորման հետ կապված խնդիրների քննարկմանը: Երկրի ղեկավարը նշել է, որ պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված, իրատեսական և պահպանի իր սոցիալական ուղղվածությունը` միաժամանակ ընդգծելով, որ պետբյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3%-ի շեմը: Նախագահը նաև կարևորել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը, ինչը թույլ կտա ապահովել երկրի զարգացման անհրաժեշտ տեմպերը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |