Ալիևը սեփական ձեռքերով է «թաղում» փոխզիջման միջոցով ղարաբաղյան կարգավորման հնարավորությունը 8 նոյեմբերի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է անտեսել միջազգային հանրության և միջնորդների առջև ստանձնած իր պարտավորությունները՝ ցինիկորեն գործելով հակառակ այն փաստաթղթերի, որ ինքն է ստորագրել Մայնդորֆում ու Աստրախանում: Ալիևին ձեռք չի տալիս այն պատմությունը, որը նա դասավանդել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և նա իր կեղծ պատմությունն է հորինում: Նա անտեսում է ժամանակակից միջազգային իրավունքը և փորձում է հանդես գալ ուժի դիրքերից»,-հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի սադրիչ հայտարարությունները: Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը, Աստրախանի հռչակագիրն ենթադրում է վստահության միջոցների ամրապնդում գերիների և սպանվածների մարմինների փոխանակման ճանապարհով, սակայն Իլհամ Ալիևն օգտագործում է այդ գործընթացը միանգամայն հակառակ նպատակով՝ լարվածության սրման համար: «Ալիևների ժառանգական ռեժիմը արյամբ սնվելու կարիք ունի, այդ թվում սեփական ժողովրդի արյամբ: Նրան չեն բավարարում իր իսկ սանձազերծած ագրեսիայի հետևանքները, որոնցով նա «ապրում է»՝ ձգտելով նոր հորձանուտների մեջ ներքաշել սեփական ժողովրդին, հրահրելով նոր արյունահեղություն և շարունակելով ադրբեջանական հանրությունը սեփական հիվանդագին պատրանքների պատանդը դարձնելու փորձերը: Ալիևը մահվան է ուղարկում դիվերսանտներին, որոնք, իր իսկ խոստովանությամբ, նախապես գիտեին, որ կենդանի չեն վերադառնալու, հանդիսավոր թաղում է կազմակերպում և միաժամանակ թաղում է փոխզիջման միջոցով հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը»,-ասել է Շավարշ Քոչարյանը: Ըստ փոխնախարարի, միանշանակ է, որ հակահայկական հիստերիայի նոր ալիքը բարձրացվեց Ալիևի կլանի ներկայացուցիչների խորհրդարանում «ընտրվելու» օրը, որպեսզի հանրության ուշադրությունը շեղվի միջնադարյան խանության կազմավորման հերթական փուլից: «Ալիևը ինքն իրեն ընտրության առջև է կանգնեցրել. կամ հրաժարվել ստի, հարևան ժողովրդների հանդեպ ատելության վրա հիմնված միջնադարյան խավարամտությունից և զենք ճոճելու ինքնասպան փորձերից, կամ ինքնամեկուսացնել Ադրբեջանը է և վերջնականապես նահանջել դեպի խորը միջնադար՝ անխուսափելի քաղաքական, հոգեբանական ու հումանիտար աղետի պայմաններում»,-ասել է Քոչարյանը: Հանդես գալով նոյեմբերի 7-ին ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում մահացած դիվերսանտի թաղման ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է նոր պատերազմ սանձազերծել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև բուն Հայաստանի դեմ: Ըստ նրա, ադրբեջանցիները ցանկացած պահի պատրաստ են ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |