«Շենգավիթը» Հայաստանի աղջիկների hանդբոլի չեմպիոն դարձավ 8 նոյեմբերի 2010 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթանում է Հայաստանի hանդբոլի մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են տղաների 6 և աղջիկների 4 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից ու Լեռնային Ղարաբաղից: Նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ աղջիկների հաղթող թիմը: Առաջին տեղը զբաղեցրեց «Շենգավիթ» թիմը, երկրորդը` hանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմը, և երրորդ տեղը զբաղեցրեց «Արցախ» թիմը: Մրցանակակիրները մեդալներ և պատվոգրեր ստացան: Առաջնությանը ներկա է նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պատրիկ Օթամյանը, որը ժամանել է Ֆրանսիայից: Իսկ տղաների հաղթող թիմը կորոշվի նոյեմբերի 10-ի: Այնուհետև կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն էլ կնախապատրաստվի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |