Նոյեմբերի 9-ին Հայ ազգային կոնգրեսը պիկետ է կազմակերպում Շառլ Ազնավուրի հրապարակում 8 նոյեմբերի 2010 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին, ժամը 12-ին Շառլ Ազնավուրի հրապարակում«Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակությանհամաժողովի» անցկացմանվայրի հարևանությամբ տեղի կունենա պիկետ, որի կազմակերպիչը Հայ ազգային կոնգրեսն է: Միաժամանակ երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա կանցկացնեն առավոտյան ժամը 9-ից: Ինչպես հայտնում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, նույն օրը, ժամը 18.00-ին Մատենադարանի մոտտեղի կունենահանրահավաք: Հանրահավաքը կվարիՀՀՇվարչության նախագահ Արամ Մանուկյանը: Հանրահավաքում ելույթ կունենան. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Հանրահավքում կխոսվի ընթացիկ քաղաքական իրավիճակի մասին: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կխոսի տնտեսական աղետալի վիճակի և կառավարության ոչ ադեկվատ որոշումների, ինչպես նաև ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |