Հայաստանը և Վրաստանը համաձայնագիր կստորագրեն հայ-վրացական սահմանում մաքսային ՀԱԿ-երի համատեղ կառավարման մասին 8 նոյեմբերի 2010 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Վրաստանը մոտ ժամանակները համաձայնագիր կստորագրեն հայ-վրացական սահմանում մաքսային հսկիչ-անցումային կետերի համատեղ կառավարման մասին: Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն, այս հարցը քննարկվում է ֆինանսների նախարար Կախի Բաինդուրաշվիլիի Երևան կատարած այցի ժամանակ: Բաինդուրաշվիլին և նրա տեղակալը նոյեմբերի 8-ին մեկօրյա աշխատանքային այցով ժամանել են Հայաստան և հանդիպել Հայաստանի մաքսահարկային կոմիտեի ծառայության պետ Գագիկ Խաչատրյանի հետ: Նրանք պատրաստակամություն են հայտնել պարզեցնել մաքսային ընթացակարգերը և կրճատել մաքսային հսկողության միջոցառումները: Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք պատրաստելու են ՀԱԿ-երի համատեղ կառավարման մասին համաձայնագիր: «Մաքսային ՀԱԿ-երի համատեղ կառավարումը կնպաստի Հայաստանի և Վրաստանի առևտրային կապերի աշխուժացմանը և երկու երկրների բնակչության ազատ տեղաշարժմանը»,- հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը, հաղորդում են «Ռեյլվնեշտրանս» ընկերությունից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |