ՌԼԴԿ-ից պատգամավոր Աշոտ Եղիազարյանի գրասենյակում և ընդունարանում հետախուզություն է կատարվել, արդյունքների մասին չի հաղորդվում 8 նոյեմբերի 2010 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Պետդումայում ՌԼԴԿ-ից պատգամավոր Աշոտ Եղիազարյանի գրասենյակում և ընդունարանում հետախուզություն է կատարվել: Այն իրականացվել է պատգամավորի վերաբերյալ խարդախության մասին քրեական գործը վարող հետաքննիչների կողմից: Եղիազարյանի շահերը ներկայացնող փաստաբան Դմիտրի Բարաննիկովի խոսքով, հետախուզությունն իրականացվել է «Դաև Պլազա» բիզնես-կենտրոնում և ավելի քան հինգ ժամ տևել: Հետախուզական միջոցառումների արդյունքների մասին չի հաղորդվում, հաղորդում է Lenta.ru-ն: Եղիազարյանին նոյեմբերի 3-ին զրկեցինանձեռնմխելիությունից: Պատգամավորն ընտանիքի հետ միասին գտնվում է Մեծ Բրիտանիայում և հրաժարվում է Ռուսաստան վերադառնալ, չնայած Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հավաստիացումներին այն մասին, որ իրեն ձերբակալություն չի սպառնում: Հետաքննության վարկածի համաձայն, Եղիազարյանը Ռոսիմուշչեստվոյի նախկին ղեկավարի տեղակալ Միխայիլ Անանյևից կես միլիարդ ռուբլի էր պարտքով վերցրել` խոստանալով ներդրումները վերադարձնել Ռուբլյովյան մայրուղու վրա գտնվող «Եվրոպարկ» բիզնես-կենտրոնի և վերակառուցված «Մոսկվա» հյուրանոցի մասնաբաժիններով: Սակայն տուժածը կատարված ներդրումների փոխարեն չէր ստացել ո'չ գումարը, ո'չ էլ այլ ակտիվներ: Եղիազարյանի գործողություններից տուժած երկրորդ անձը, հետաքննության տվյալներով, ձեռնարկատեր Վիտալի Սմագինն է: Նա հայտարարել է, որ պատգամավորն իրենից «Եվրոպարկի» 20-տոկոսանոց մասնաբաժին է հափշտակել, որը գնահատվում է մեկուկես միլիարդ ռուբլի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են |