Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության չորս ակտիվիստների

Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության չորս ակտիվիստների

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ընդդիմության չորս երիտասարդ ակտիվիստների: «Սա սովորական բռնություն է, մարդիկ խաղաղ պիկետ էին անցկացնում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ձերբակալության փաստը: Ըստ նրա, ոստիկանության բաժանմունք տանելիս երիտասարդներին ծեծի են ենթարկել: «Մեզ թույլ չեն տալիս փորձաքննություն անցկացնել կամ հանդիպել ձերբակալվածների հետ»,-ասել է նա:

Նոյեմբերի 9-ին 12:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում Հայ ազգային կոնգրեսը 6-ժամյա պիկետ է անցկացնում այն շենքի մոտ, որտեղ անցնում է «ԵՄ-Հայաստան. Քաղաքացիական հանրության համաժողովը»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---