ՌԴ ռազմակայանը կարող է խանգարե՞լ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը 9 նոյեմբերի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Եթե մենք իսկապես Թուրքիայի համար վտանգ չենք ներկայացնում, ապա ոչինչ չպետք է խանգարի երկու երկրների միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով այն փաստը, որ Անկարան հանել է Հայաստանը Թուրքիայի համար արտաքին սպառնալիք ներակայացնող երկրների ցուցակից: Նրա խոսքերով, չնայած նրան, որ հայտարարվել է, որ Հայաստանն այլևս վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար, Ռուսաստանը շարունակում է մնալ սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակում: Այդ առումով Ջամալյանը չի բացառել, որ շատերը կհայտարարեն, որ Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Բացի դրանից, Թուրքիան ռազմական դաշինք է կնքել Ադրբեջանի հետ: Եթե մենք այլևս հակառակորդներ չենք, ապա հարց է ծագում` ում դեմ է ուղղված այդ համաձանությունը»,- ասել է նա և հավելել, որ Թուրքայի գործողությունների անկեղծության մասին վկայելու են նրա հետագա քայլերը: Հայ փորձագետը նաև նշել է, որ Անկարայի որոշումը կարող է հերթական քարոզչական քայլը լինել, որի նպատակն է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |