Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի վերակառուցման մրցույթում հայտատուներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել 9 նոյեմբերի 2010 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոյեմբերի 9-ին ամփոփվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երևան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները: Ինչպես ասվում է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության մամլո հաղորդագրության մեջ, մրցույթին փաստաթղթեր ներկայացրած 3 կազմակերպությունները վերոնշյալ ճանապարհահատվածի վերակառուցման համար առաջարկել էին հետեւյալ գները. ավստրիական “STRABAG International” ընկերությունը` 51,141 մլն ԱՄՆ դոլար, Ամերիկյան` “Fele Technologies” ընկերությունը` 18,944 մլն ԱՄՆ դոլար եւ իսպանական “MJGRUAS”-ը` 22,618 դոլար: Նախարար Մանուկ Վարդանյանը նշել է, որ աշխատանքային խումբը իրականացրել է հայտերի գնահատում, որին մասնակցել են Ասիական զարգացման բանկի գնահատման փորձագետ: Գնահատումը ներառել է հայտերի լիարժեքության ստոգում, հայտերի` առաջադրված պայմաններին եւ ժամկետներին լիովին համապատասխանության գնահատում, թվաբանական սխալների ուղղումներ, հայտատուների իրավասության, փորձի եւ ֆինանսական կարգավիճակի գնահատում: Հայտերի գնահատումից հետո հանձնաժողովը կայացրել է հետեւյալ որոշումները. “STRABAG International” հայտատուն համապատասխանում է բոլոր առաջադրված պայամններին, ունի փորձին վերաբերող որակավորում եւ ֆինանսական ռեսուրսներ` առաջարկվող պայմանագիրն իրականացնելու համար, սակայն հայտատուի առաջարկած գինը մոտ երկու անգամ գերազանցում է նախահաշվային գինը: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը` գնի անընդունելի բարձր լինելու պատճառով: “Fele Technologies” հայտատուն ներկայացրել է նվազագույն գինը, սակայն չի նշել հայտի գինը հայտի նամակում: Հայտերի բացման ընթացքում գինն ընթերցվել է ծալաթերթիկից: Հայտատուն չի ներկայացրել պահանջվող փորձի վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ, շինարարական աշխատանքների իրականացման համար առաջարկել է 22 ամիս` նախատեսված 17,5 ամիսների դիմաց: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը պահանջվող փորձի ապացույցների բացակայության, շինարարական աշխատանքների համար սահմանված ժամկետի խախտման եւ հայտի նամակում հայտի գնի բացակայության պատճառով: “MJGRUAS” հայտատուի մոտ չի բավարարում մրցութային փաստաթղթերով պահանջվող ասֆալտի վերամշակման, հողային աշխատանքների, ցեմենտ-բետոնե ծածկով ճանապարհների իրականացման մասով փորձը: Հանձնաժողովոը որոշել է մերժել հայտը` պահանջվող փորձի բացակայության պատճառով: Ելնելով վերը նշվածից հանձնաժողովը որոշել է հայտատուներից ոչ մեկին հաղթող չճանաճել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |