Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսը 9 նոյեմբերի 2010 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկեց«Ստեղծագործականություն և երևակայություն» խորագրով նոր մանկական ծրագիրը` չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի նորաբաց «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսի շրջանակներում: ԳԱԿ-ի «Ստեղծագործականություն և երևակայություն» ծրագրի ընթացքում կանցկացվեն ստեղծագործականության և արվեստի հատուկ խաղ-դասեր 6-12 տարեկան երեխաների համար: Դասերը հիմնվելու են Իվանա Շրամկովայի ստեղծագործությունների վրա, որոնք ցուցադրվելու են Կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում մինչև 2011 թ. մարտը: «Մեր մասնագետ խաղավարները երեխաներին հնարավորություն կընձեռեն ուղղակիորեն առնչվել արվեստի հետ, օգտագործել իրենց անսպառ երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները», - ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ծրագրերի և կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը` ավելացնելով, որ Կենտրոն այցելելիս երեխանեն այլևս չեն լինի զուտ դիտորդ, փոխարենը կունենան իրական շփում, հաղորդակցում արվեստի հետ»: Ծրագրի առաջին դասը տեղի ունեցավ 2010թ. նոյեմբերի 9-ին` «Զատիկ» մանկատան սաների համար չեխ արվեստագետ Իվանա Շրամկովայի ներկայությամբ: Հետագայում ծրագրում կներգրավվեն այլ դպրոցներ, իսկ շաբաթ օրերին, նախնական պայմանավորվածությամբ, ծրագրին կմասնակցեն նաև ընտանիքներ: «Այս ծրագրի ընդհանուր նպատակն է` սերտացնել թանգարան-դպրոց, թանգարան-ընտանիք կապը, ինչպես նաև աջակցել Հայաստանի երեխաների գեղագիտական դաստիարակությանը», - նշեց Աստղիկ Մարաբյանը: «Ես շատ երջանիկ եմ, որ այս ծրագիրը տեղի է ունենալու իմ ցուցահանդեսի շրջանակներում: Մանկական միտքը շատ անաղարտ է, և ես անհամբեր սպասում եմ` տեսնելու, թե ինչպիսին է լինելու նրանց առաջին տպավորությունը, ինչպես են նրանք արձագանքելու իմ արվեստանմուշներին, և ինչ կստացվի արվեստի հետ նրանց շփման արդյունքում», - ասաց չեխ արվեստագետ Իվանա Շրամկովան: Իվանա Շրամկովան ծնվել է 1960թ. Չեխիայի Հանրապետությունում: 1967-1980թթ. նա սովորել է Ժելեզնի Բրոդի Կիրառական արվեստների քոլեջում: Հետագայում շարունակել է իր կրթությունը Պրահայի Կիրառական արվեստների ակադեմիայում` Ստանիսլավ Լիբենսկու ղեկավարությամբ: Արվեստագետը հմտացած է կաղապարաձույլ ապակեգործության ոլորտում և հիմնականում քանդակում է մարդկային ֆիգուրներ, կենդանիներ և բնապատկերներ: Շրամկովայի գեղարվեստական ոճի ինքնատիպությունը կայանում է նրանում, որ նա ապակու կտորները համադրելով` ստեղծում է մոնումենտալ ստեղծագործություններ, որոնց գունային լուծումները քանդակներին հաղորդում են պայծառություն: Իվանա Շրամկովայի աշխատանքները ցուցադրված են բազմաթիվ թանգարաններում, այդ թվում` Պրահայի Ազգային պատկերասրահում, Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում, ԱՄՆ-ի Քորնինգի ապակու թանգարանում, Հոկայդոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Վենեցիայի «Aperto Vetro»-ում, «Museo Correr»-ում, Նյու Յորքի «Հելլեր» պատկերասրահում: «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսով արվեստագետն առաջին անգամ է ներկայանում Հայաստանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |