ՀԿԵՈւ-ն և Վրացական երկաթուղին տեղերի ամրագրման միասնական համակարգ կներդնեն![]() ![]() PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և Վրացական երկաթուղին պայմանագիր են կնքել «ՀԿԵՈւ ուղևորատար գնացքներում տեղերի նախնական ամրագրման համակարգի ներդրման մասին»: Ինչպես հայտնում է ՀԿԵՈւ մամլո ծառայությունը, այս համակարգը համատեղ մշակվել է երկու ընկերությունների ծրագրավորողների կողմից «Օրիոն» տեղեկատվական պլատֆորմի հիման վրա: Համակարգը թույլ կտա տոմսեր ամրագրել և վաճառել երկու ուղղություններով: Միասնական համակարգի առավելությունն այն է, որ այն թույլ կտա ձևավորել գնացքների սխեման և բաշխել տեղերը, վաճառել և վերադարձնել տոմսերը, հաշվի առնելով լրացուցիչ ծառայությունները, օրական և ամսական դրույքաչափերի ձևավորումը և հաշվետվությունը: Բացի այդ, կարևոր է նաև տեղեկատվական վահանակի տեղադրումը, ինչը թույլ կտա խուսափել հերթերից տոմսեր գնելիս: Տոմսերի ձևակերպման միասնական համակարգը կներդրվի 7 ամսվա ընթացքում պայմանագրի կնքման օրվանից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |