Կովկասի ձեռնարկատերերը իրենց փորձը կկիսեն առավել մաքուր արտադրության և էներգաարդյունավետության հարցերում

PanARMENIAN.Net - 2010-ի նոյեմբերի 15-16-ը Կովկասի Տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնը (Կովկասի ՏԷԿ) Թբիլիսիում կազմակերպում է առաջին տարածաշրջանային սեմինարը «Փոքր և միջին արտադրության արդյունավետության և մրցունակության բարելավմանն աջակցելը Հարավային Կովկասի երկրներում առավել մաքուր արտադրության մեթոդաբանություն և գաղափարներ ներմուծելու ճանապարհով» նախագծի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Կովկասի ՏԷԿ մամլո ծառայությունը, նախագիծն իրագործվում է Նիդերլանդների բնակարանաշինության, տարածքային պլանավորման և շրջակա միջավայրի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Թբիլիսիի սեմինարի նպատակը արդյունաբերական հատվածի կայուն զարգացմանն աջակցելն է և շրջապատող միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը:

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 15 փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ կթարմացնեն իրենց հմտություններն ու գիտելիքները, ինչպես նաև իրենց փորձը կկիսեն առավել մաքուր արտադրության և էներգաարդյունավետության գործնական հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---