Լարիսա Ալավերդյան. Չի բացառվում, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց մասին ԿԽՄԿ-ն չգիտի![]() 10 նոյեմբերի 2010 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց մասին ԿԽՄԿ-ն չգիտի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, Ժնևի կոնվենցիայի համաձայն, քանի դեռ որևէ միջազգային կազմակերպություն չի հաստատել գերեվարման փաստը, նման մարդիկ համարվում են անհայտ կորած: Հայաստանի պետական մարմիններն ու հասարակական կազմակերպությունները պետք է դիմեն մարդու իրավունքների միջազգային դատարան և ՄԱԿ-ի կտտանքների դեմ կոմիտե հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գերեվարման ու մահվան առնչությամբ: Նա նաև հայտնել է, որ մեկ ամիս առաջ Սարիբեկյանի մահվան կապակցությամբ նա ստորագրահավաք էր կազմակերպել, որի տակ ստորագրվել են ՀՀ խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները: «Նամակն ուղարկվել է չորս միջազգային կառույցների, մասնավորապես ԵԱՀԿ ՄԱԿ-ին, ԵՄ-ին ու ԵԽ-ին՝ հրավիրելով նրանց ուշադրությունն այդ փաստի վրա: Մինչ օրս մենք պատասխան չենք ստացել»,-ասել է նա՝ հավելելով, որ դրա հնարավոր պատճառը կարող է հանդիսանալ այն, որ նման նամակն աննախադեպ է վերը նշված կազմակերպությունների համար: Ալավերդյանը հավելել է նաև, որ նոր նամակ է պատրաստում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |