ԱԺ հանձնաժողովի ղեկավարը չկարողացավ նշել պանրի գնի բարձրացման պատճառները

ԱԺ հանձնաժողովի ղեկավարը չկարողացավ նշել պանրի գնի բարձրացման պատճառները

PanARMENIAN.Net - «Մինչ տարեվերջ Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 2,4-3,6 տոկոս»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, չափազանց կարևոր է, որ արտահանման տեմպերը կրկնակի անգամ գերազանցում են ներկրման աճի տեմպերը: «Բացի այդ, բավականին բարձր են արդյունաբերության աճի տեմպերը, սակայն, միևնույն ժամանակ, իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է գնաճի բարձր մակադակը, որի նվազեցման համար լուրջ քայլեր են ձեռնարկվում»,-ասել է նա:

Մեկնաբանելով այն կարծիքը, թե պանրի շուկան կարող է մենաշնորհային դառնալ, Մինասյանն ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: Սակայն, չկարողացավ նշել պանրի գների բարձրացման պատճառները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---