Աղանդների դեմ պայքարողներն ահազանգում են. Հայաստանում ավելի քան 100 հազար մարդ այս կամ այն աղանդի անդամ է10 նոյեմբերի 2010 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գոյություն ունի մասնագետների, փորձագետների պակաս աղանդավորության հոգեբանության և աստվածաբանության ոլորտում, որոնք կարող են պայքարել աղանդների տարածման դեմ: Այդ մասին նոյեմբերի 10-ին «Աղանդները հետխորհրդային տարածքում. սպառնալիքի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգման կենտրոնի ղեկավար» ՀԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքերով, Հայաստանում աղանդների արագ աճը պայմանավորված է նրանով, որ չկան կենտրոններ, որոնք կարող են մարդկանց հավաստի տեղեկատվություն տրամադրել կրոնի, աստվածաբանության և աղանդավորության մասին: «Այսօր մեր կազմակերպությունից բացի երկրում չկան այդ խնդրով զբավող այլ կազմակերպություններ»,- ասել է նա: Նա նշել է, որ Երևանի գրախանութներում կարելի է գտնել հսկայական քանակությամբ աղանդավորական գրականություն, սակայն բացակայում է հակաաղանդավորական գրականությունը: «Հայաստանում պետական մակարդակով աղանդների դեմ պայքար չկա, բայց դա անհրաժեշտ է»,- ասել է Ամարյանը: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի ավելի քան 100 հազար բնակիչ հարում է այս կամ այն աղանդին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |