Բաշկիրիայում վիճաբանության ժամանակ սպանվել է 24-ամյա Մամիկոն Մանուկյանը10 նոյեմբերի 2010 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Բաշկիրիայի սրճարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով սպանվել է 24-ամյա Մամիկոն Մանուկյանը: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», սրճարանում հանգստացող ընկերների հետ վիճաբանության մեջ են մտել հարևան սեղանի մոտ նստած երիտասարդները: Վեճի ժամանակ մասնակիցներից մեկը հանկարծ հանել է ատրճանակը և երկու անգամ կրակել է 24-ամյա Մամիկոն Մանուկյանի գլխին: Ընկերներն անմիջապես տեղափոխել են Մամիկոնին հիվանդանոց: Մամիկոնի կյանքի համար բժիշկները մեկ շաբաթ պայքարեցին, սակայն նրան չհաջողվեց փրկել: Հանցագործը, իմանալով, որ իր զոհը գտնվում է ծանր վիճակում, թափանցել էր հիվանդանոց գործն ավարտին հասնցնելու համար, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ հիվանդասենյակի մոտ հերթապահում էին միլիցիայի աշխատակիցները: Նրանք փորձել են ձերբակալել կասկածյալին, սակայն նրան հաջողվել է հեռանալ: Չնայած ձեռնարկված հատուկ օպերացիային, նրան հաջողվել է հեռանալ հետապնդողներից: Հարուցվել է քրեական գործ: Հանցագործին սպառնում է ցմահ բանտարկություն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |