Հնդկաստանը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին մեկնարկեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Հնդկաստան: Նյու Դելիում ՀՀ արտգործնախարարին ընդունեց Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին: Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Հնդկաստանի փոխնախագահն ասաց, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար եւ արտգործնախարարի այցելությունը լավ առիթ է ի մի բերելու երկկողմ հարաբերություններում արձանագրված արդյունքները եւ համագործակցության նոր ծրագրեր մշակելու: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս` աշխարհի կարեւորագույն երկրներից մեկի` բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը, եւ իր այցելության գլխավոր նպատակը հենց դա է: Զրուցակիցներն ընդգծեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը` այդ ենթատեքստում կարեւորելով բարձր մակարդակի այցելությունների կազմակերպումը: Հնդկաստանի փոխնախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը` գործարարների միջեւ շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հնդկաստանի փոխնախագահի խնդրանքով` ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց, որ առկա խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |