Սինոփսիս Արմենիան ԱՄՆ Պետքարտուղարության 2010-ի Կորպորատիվ գերազանցության մրցանակաբաշխության լավագույն 12 ընկերություններից է![]() 11 նոյեմբերի 2010 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման և արտադրության ոլորտի ծրագրային ապահովման և մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS) նոյեմբերի 10-ին հայտարարեց այն մասին, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Սինոփսիս ընկերությանը ճանաչել է ԱՄՆ Պետքարտուղարության 2010թ.-ի Կորպորատիվ Գերազանցության ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը` Հայաստանում իրականացրած գործունեության համար: Այս ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած 78 հավակնորդների շարքից: Կորպորատիվ գերազանցության մրցանակը շնորհվում է բիզնես լիդերներին, որոնք որպես գերազանց կորպորատիվ քաղաքացիներ ԱՄՆ սահմաններից դուրս ունեն զգալի դերակատարություն: Պետքարտուղարի կողմից կորպորատիվ գերազանցության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից ` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը և ժողովրդավարական սկզբունքները: Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է լավագույնը որպես ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ և օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ կրթական ծրագրերով և աշխատում է Հայաստանում աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ` տնկելով հազարավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետևանքները կանխելու համար: «Սինոփսիսը հավատարիմ է մեր հաճախորդներին տեխնոլոգիական լավագույն լուծումներ տրամադրելու և մեր աշխատողների բնակության և աշխատանքի միջավայրը բարելավելու սկզբունքներին: Սինոփսիս Արմենիայի օրինակով երևում է, թե ինչպես է ողջ աշխարհում մեր գործունեությունն արտացոլում մեր ընկերության առաջատարության, հաճախորդների հաջողության և ինտեգրման արժեքները: Մենք պատիվ ունենք Հայաստանում մեր հայ աշխատակիցների գործունեության և տեղական հանրության մեջ կատարված ներդրումների համար գնահատված լինելու»,- ասում է Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ և Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, հաղորդում է Սինոփսիս ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |