Կարլ Ֆրոչը սկսել է ինտենսիվ պատրաստվել Արթուր Աբրահամի հետ մենամարտին

Կարլ Ֆրոչը սկսել է ինտենսիվ պատրաստվել Արթուր Աբրահամի հետ մենամարտին

PanARMENIAN.Net - Պուերտոռիկացի բռնցքամարտիկ Էդվին Ռոդրիգեսը նոյեմբերի 10-ին ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ 10 օրվա ընթացքում սպարինգ կանցկացնի Կարլ Ֆրոչի հետ, հաղորդում է fightnews.com-ը:

Ֆրոչը պատրաստվում է Արթուր Աբրահամի դեմ մենամարտին «Super Six» մրցաշարի շրջանակներում, որը կայանալու է նոյեմբերի 27-ին Հելսինկիում «Hartwall» սրահում: Աբրահամը մենամարտից առաջ ունի 3 միավոր և երկրորդ տեղում է, իսկ Ֆրոչը 2 միավորով 4-րդ տեղում է:

Մենամարտում կվիճարկվի երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով ազատ տիտղոսը, և հաղթողը կդառնա տիտղոսի պարտադիր հավակնորդ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---