Էնդի Մարեյ. Նալբանդյանը մեկուկես սեթի ընթացքում ոչ մի սխալ թույլ չտվեց

PanARMENIAN.Net - Էնդի Մարեյը Փարիզում «Մաստերս» առաջնությունում Դավիթ Նալբանդյանի հանդեպ տարած հաղթանակից հետո ասել է, որ խաղը դժվար էր:

«Սկզբում ինձ համար դժվար էր: Դավիթը մեկուկես սեթի ընթացքում ոչ մի սխալ թույլ չտվեց, նրա հարվածներից հետո գնդակները ցածր էին հետ ցատկում: Կարծում եմ, որ սա տուրում իմ մասնակցությամբ ամենաարագ կորտերից մեկն էր: Երկրորդ սեթի վերջում ես փոխեցի ռակետի լարերի ձգվածությունը և սկսեցի ավելի լավ վերահսկել խաղը: Ինձ սկսեց հաջողվել առաջին մատուցումը և խաղը ցանցի մոտ, ինչից էլ ես օգտվեցի»,- աշխարհի չորրորդ ռակետի խոսքերն է մեջբերում gotennis.ru-ն:

Նոյեմբերի 10-ին «Մաստերս» առաջնության երկրորդ շրջանում Մարեյը 2:6, 6:4 և 6:3 հաշվով հաղթանակ տարավ երեք սեթերում և քառորդ եզրափակիչ դուրս գալու համար իր ուժերը կչափի խորվաթ Մարին Չիլիչի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---