Սերգեյ Լեբեդևը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը11 նոյեմբերի 2010 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե նա, իբր, հայտարարել է, որ քննարկվել է այսպես կոչված «գրավյալ տարածքների» ազատագրման և Ադրբեջանի ու Նախիջևանի, Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցքի ստեղծման հարցը: Ինչպես ասվում է ԱՊՀ գործադիր քարտուղարի նամակում, որը հասցեագրված է ՀՀ ԱԳՆ ղեկավարին, Լեբեդևը մասնավորապես, ասել է. « ԱՊՀ գործկոմը չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, ուստի ես չգիտեմ և չեմ կարող խոսել այդ բանակցությունների բովանդակության մասին: Այս կապակցությամբ ես ցանկանում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ որոշ ԶԼՄ-ների տարածած այն արտահայտությունը, թե «քննարկվել է այսպես կոչված «գրավյալ տարածքների» ազատագրման և Ադրբեջանի ու Նախիջևանի, Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցքի ստեղծման հարցերը», չի համապատասխանում իրականությանը: Օգտվելով առիթից, ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ մենք կշարունակենք կառուցողական համագործակցությունը ՀՀ ղեկավարության հետ՝ ԱՊՀ հետագա ամրապնդման նպատակով»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |