Հայաստանում կարող է անցկացվել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը11 նոյեմբերի 2010 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի 2011թ. բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, հավանաբար, տեղի կունենա Հայաստանում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի թեկնածությունը նշված է սիրողական բռնցքամարտի եվրոպական համադաշնության (EUBC) 2011թ. օրացուցային պլանում որպես առաջնության անցկացման վայր: «Եթե օրացուցային պլանում փոփոխություններ չկատարվեն, այդ առաջնությունը տեղի կունենա Հայաստանում: Փոփոխություն կատարվեց 2010թ., երբ պատանեկան առաջնությունը մեկնարկից մեկ ամիս առաջ Ֆրանսիայից տեղափոխվեց Ադրբեջան»,-ասել է Հովհաննիսյանը: Առաջնությունը տեղի կունենա օգոսոտսի 15-21, և եթե այն կազմակերպի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, ապա առաջնությունը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |