ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են բոնուս ստանալ11 նոյեմբերի 2010 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ 2010 թ. նոյեմբերի 10-ից 2011 թ. հունվարի 10-ը բոլոր կանխավճարային բաժանորդները, բացառությամբ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդների, հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից: Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, պարզապես անհրաժեշտ է բջջայինից ուղարկել *210# անվճար հրահանգը և սկսել կուտակել բոնուսային խոսելաժամանակը: Բոնուսային հաշիվը կարելի է ստուգել` հավաքելով *210*1# և սեղմելով զանգահարելու կոճակը: Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչև 2011 թվականի հունվարի 31-ը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |