ՀՀ կառավարությունը թույլ է տվել «Ջերմուկ ինթերնեյշնլ» ընկերությանը հետաձգել ԱԱՀ վճարման ժամկետը11 նոյեմբերի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 11-ի նիստում որոշում է կայացրել ներդրումային ծրագրի շրջանակներում «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է հիմնել Երևանում զովացուցիչ ըմպելիքների ու բնական հյութերի ժամանակակից գործարան, որը կսկսի գործել 2011թ. հուլիսից: Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնարար Կարինե Մինասյանը, գործարանը կհագեցվի արդիական սարքավորումներով, ներդրումներ կարվեն 5 մլրդ դրամի չափով: «Կստեղծվի շուրջ 120 նոր աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով»,-ասել է նա: Նա պարզաբանել է, որ նշված ծրագրի շրջանակներում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 30 մլն դրամ, որի արդյունքում կստեծվի 1050 աշխատատեղ: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ Հայաստանում ստեղծվում է տնտեսության դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ ներուժ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |