Հայաստանի վարչապետը ոչ մի բիզնես չունի, այդ թվում նաև բաժնեմաս «Նաիրիտ» գործարանում

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանը երբեք չի եղել Տիգրան Սարգսյանի սեփականությունը, PanARMENIAN.Net ին է հայտարարել Հայաստանի վարչապետի օգնական Արամ Անանյանը: «Նման բոլոր շահարկումներն անընդունելի են, և դրանց նպատակը պարզ է»,-ասել է նա՝ հավելելով, որ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ բիզնեսով չի զբաղվում և որևէ բիզնես չունի։

Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցները բողոքով դիմել էին կառավարության ընդունարան, որտեղ նրանց ընդունել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Աշխատողները պահանջում են վճարել աշխատավարձերը, որոնք նրանք չեն ստացել 4 ամիս: Արմեն Մովսիսյանը լսել է բողոքները և ասել, որ կառավարությունը կքննարկի այդ հարցը և ոլորտի խնդրի լուծման համար գործողությունների ծրագիր կպատրաստի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---