Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստում

Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային խորհրդի ու ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը տեղի կունենա 2011թ. ապրիլին Յարոսլավլում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց հանձնաժողովի ռուս համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, նման որոշում է կայացվել Երևանում անցնող հանձնաժողովի 19-րդ նիստում: Ըստ նրա, միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստում կքննարկվեն հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---