Panoramio-ն արգելափակել է Երևանին վերաբերող բաժնում Բաքվի լուսանկարը տեղադրած օգտվողին11 նոյեմբերի 2010 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Panoramio կայքի աշխատակազմը, ի պատասխան PanARMENIAN.Net ի թղթակցի դիմումի, արգելափակել է հոկտեմբերի 21-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանին վերաբերող բաժնում Ադրբեջանի դրոշով Բաքվի հրապարակի լուսանկարը տեղադրած ali_600 օգտվողին: Նույն այդ օգտվողը զետեղել էր մի լուսանկար, որում պատկերված է ադրբեջաներենով վիրավորանքների մի ցուցանակ, որի աշխարհագրական դիրքն այնպես է նշված, որ ցուցանակը «հայտնվել է» Շուշիում (Արցախի Հանրապետություն): Երկու լուսանկարներն էլ ներկա պահին ջնջվել են: Նշենք, որ կայքի հղումը PanARMENIAN.Net ի խմբագրություն էր ուղարկվել ոմն Ալի Ալլահվերդիևի էլեկտրոնային հասցեից: Ընդ որում, որպես նամակի թեմա նշված էր «Ադրբեջանի դրոշը Երևանի կենտրոնում»: Panoramio-ն վեբ-կայք է, որը նախատեսված է լուսանկարների տեղակայման համար և թույլ է տալիս պահպանել դրանց աշխարհագրական կոորդինատները: Panoramio-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ցյուրիխում` Google-ի շվեյցարական ենթաբաժանմունքի գրասենյակային շենքում: Կայքը ինտեգրված է Google Maps-ի հետ, ինչը թույլ է տալիս ինչպես հաստատել ամբողջ աշխարհի օգտվողների կողմից տեղակայված լուսանկարներում պատկերված օբյեկտների աշխարհագրական դիրքը, այնպես էլ դիտել տեղանքի լուսանկարները: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |