Հայաստանում իսկական հոգևոր պատերազմ է ընթանում11 նոյեմբերի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Պետությունը պետք է անհապաղ հսկողության տակ վերցնի Հայաստանի աղանդավորական կազմակերպությունները: Այդ մասին «Աղանդները` որպես սպանությունների ու ինքնասպանությունների պատճառ» թեմայով մամլո ասուլիսում հայտնեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: «Ամենաիսկական հոգևոր պատերազմը բռնկվել է այսօր մեր երկրում, իսկ պետությունը համառորեն չի ցանկանում դա նկատել»,- ասաց նա: Փորձագետի խոսքով, ապակառուցողական աղանդներն իրենցից իսկական սպառնալիք են ներկայացնում, որը չարժե անտեսել: Նա նշեց, որ այսօր Հայաստանում կրոնական կազմակերպությունների և դրանց անդամների մասին ճշգրիտ տվյալներ չկան, բայց նախնական տվյալներով երկրում մոտ 350 հազար աղանդավորներ կան, որոնցից 250 հազարը ապակառուցողական կազմակերպությունների ներկայացուցիչներ են: «Սակայն այսօր նրանք բոլորը միավորվում են»,- ավելացրեց նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |