ՀՀԿ. Ցեղակրոն գաղափարախոսությունը ռասիզմի դրսևորում չէ

PanARMENIAN.Net - Ցեղակրոն գաղափարախոսությունը ռասիզմի դրսևորում չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ, որ նա արել էր սփյուռքահայ լրագրողների հետ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած հանդիպմանը:

«Ինչո՞ւ առաջին նախագահը հիշեց այդ գաղափարախոսության մասին միայն այն ժամանակ, երբ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նամակ հղեց ԵԽԽՎ նախագահին՝ Սերժ Սարգսյանի նույն ելույթի վերաբերյալ: Ստացվում է, որ ՀՀ առաջին նախագահը հանդես է գալիս, որպես ադրբեջանական մամուլի խոսնակ»,-ասել է Ռազմիկ Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---