2011 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը 9 թիմեր կմասնակցեն12 նոյեմբերի 2010 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին կայացավ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որն անցկացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին մի քանի հարցեր, այդ թվում` Հայաստանի Բարձրագույն Լիգայի ակումբների քանակի փոփոխության հարցը: Նիստի ժամանակ որոշվեց, որ «Շիրակը», որը 2010 թվականի Հայաստանի առաջնությունում վերջին` 8-րդ տեղն է զբաղեցնում, չի լքի Բարձրագույն լիգան: «Շիրակը» նոր հովանավոր ունի, որը լայնամասշտաբ աշխատանք է իրականացնում ակումբի ենթակառույցներում և նպաստում Շիրակի մարզում ֆուտբոլի զարգացմանը: Եվ «Շիրակ» ակումբը իրավունք է ստանում ելույթ ունենալ Հայաստանի Բարձրագույն Լիգայում»,- PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՖՖ մամլո ծառայությունից: Մինչև առաջնության ավարտը մեկ տուր է մնացել, և շիրակյան թիմն անգամ հաղթանակի դեպքում չի կարող բարձրանալ վերջին տեղից: Այսպիսով, Հայաստանի 2011 թվականի առաջնությանը բացի «Շիրակից» կմասնակցեն ևս 8 թիմեր` Բարձրագույն Լիգայի 7 թիմեր և «Արարատը», որը ժամկետից շուտ ապահովեց երկրի Առաջին Լիգայի ոսկե մեդալները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |