Բրիտանական AECOM ընկերությունը Հայաստանի հարավային տուրիստական միջանցքի զարգացման 80 հազ. ֆունտ արժողությամբ ծրագիր է մշակումPanARMENIAN.Net - «Տաթևի վերածնունդ» ծրագիրը գրավել է ուշադրությունը տուրիզմի հանդեպ Հայաստանի հարավային մարզերում, որոնք համեմատաբար քիչ են զարգացած, Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: «Այժմ հարավային միջանցքի արագ ծրագրման անհրաժեշտություն է առաջացել: Ներդրումների գրավման և տարածքների կարգավորման համար մենք սկսել ենք համագործակցել բրիտանական AECOM ընկերության հետ, որի ներկայացուցիչներն անցյալ շաբաթվա ընթացքում արդեն անցել են ողջ հարավային միջանցքը»,- հաղորդեց նա: Փափազյանի խոսքով, այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին ընկերությունն արդեն կտրամադրի Հայաստանի հարավային տուրիստական միջանցքի զարգացման ծրագիրը: AECOM-ի փոխնախագահ Քրիստոֆեր Չոան իր հերթին ասաց, որ տուրիզմի զարգացումը հարավային Հայաստանում կարևոր է այն տեսակետից, որ հաջողության դեպքում դա դրական ներդրումներ կգրավի դեպի մարզ, աշխատատեղեր կստեղծի: Բացի դրանից, նրա խոսքով, տուրիզմի զարգացումը կառավարությանն ու հասարակ մարդկանց հնարավորություն է ընձեռում պահպանելու սեփական ժառանգությունը: AECOM-ի քոնսալթինգային ծառայությունների համար Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը 80 հազ. բրիտանական ֆունտ ստեռլինգ կծախսի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |