Հայաստանում բավականաչափ խաղողի այգիներ չկան գինեգործությունը զարգացնելու համար12 նոյեմբերի 2010 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մոտ 2000 հա ընտիր կարմիր խաղողի և նույնքան էլ սպիտակ խաղողի այգիներ կան, իսկ եթե տարեկան բնակչության մեկ շունչը 10 լիտր գինի սպառի, ինչը շատ իրական է, մեր խաղողի այգիները չեն բավականացնի, գտնում է Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ընդ որում, նա նշեց, որ եթե Սփյուռքում մեկ միլիոն ընտանիք որոշի տարեկան մեկ շիշ հայկական գինի գնել, ապա ռեսուրսները չեն բավականացնի պահանջարկը բավարարելու համար: Հարությունյանն ավելացրեց, որ դեպի ԱՄՆ ու Եվրոպա հայկական գինիների ողջ արտահանման 95%-ը սպառում են Սփյուռքի ներկայացուցիչները: «Սփյուռքի դերը դրական է այն տեսակետից, որ նրանք գնում են գինին, սակայն բացասական է այն գործոնը, որ այն գնում են ոչ թե որակի, այլ նոստալգիայի զգացողության պատճառով: Դա հայկական արտադրողներին չի ստիպում բարձրացնել որակը»,- ասաց նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |