Զավեն Անդրիասյանը շախմատի Ռուսաստանի Գավաթում հաջորդ փուլ անցավ

Զավեն Անդրիասյանը շախմատի Ռուսաստանի Գավաթում հաջորդ փուլ անցավ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին կայացան շախմատի Ռուսաստանի Գավաթի 3-րդ շրջանի երկրորդ պարտիաները, Գավաթի խաղարկությանը մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:

Հայ շախմատիստը սպիտակ ֆիգուրներով խաղաց Սանան Սյուգիրովի հետ (Ռուսաստան) և շատ դժվար ու համառ պայքարի արդյունքում առավելության հասավ նրա հանդեպ: Մրցակիցը չէր ցանկանում հանձնվել և փորձում էր ոչ ոքի ավարտել խաղը:

Նրանց առաջին հանդիպումը ոչ ոքի էր ավարտվել, և երկու պարտիաների արդյունքում Անդրիասյանը 1,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ և անցավ հաջորդ փուլ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---