Երևանում մեկնարկեց «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը12 նոյեմբերի 2010 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը։ Ծրագրի նպատակն է աջակցել լրատվամիջոցների զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որ տեղեկատվության մշտական հոսքում իրենց տեղն ունենան այնպիսի տեսակետներ ու նորություններ, որոնք հասանելի չեն հանրությանը։ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորքը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագրի հիմնական բաղադրիչներն են այլընտրանքային բովանդակության արտադրությունն ու տարածումը, մեդիա գրագիտության խթանումը, օրենսդրական շահերի պաշտպանությունն ու վերահսկողությունը։ Համատեղելով տեղական և միջազգային փորձը` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը կնպաստի այլընտրանքային բովանդակության հասարակական պահանջարկի ձևավորմանը, կստեղծի տեղեկատվության արտադրության և տարածման նոր եղանակներ, ինչպես նաև կխթանի հասարակության կողմից մամուլի ազատության շահերի պաշտպանությունը: Ծրագիրը խրախուսելու է, որ հայաստանյան լրատվամիջոցները լիովին օգտագործեն թե' ժամանակակից տեխնոլոգիաները, թե' ավանդական արտահայտչամիջոցները` հանրությանն անկողմնակալ ու որակյալ լուրեր մատուցելու համար: Ծրագիրն անդրադառնալու է նաև այն խնդիրներին, որոնք առանցքային են Հայաստանի լրատվամիջոցների համար։ Սերտորեն համագործակցելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ` ծրագիրն իրականացնողները նպատակ ունեն առավել նպաստավոր միջավայր ստեղծել բազմակարծիք և ազատ լրատվամիջոցների գործունեության համար։ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը նպատակ ունի նաև հանրության բազմաթիվ շերտերին մասնակից դարձնել դարաշրջանի տեղեկատվական առաջնըթացին և զարգացող քաղաքացիական լրագրությանը, նպաստել ավելի պահանջկոտ սպառողների սերնդի ձևավորմանը: Ծրագիրը տարբեր մեդիա-խմբերին կտրամադրի դրամաշնորհներ` այլընտրանքային և նորարար բովանդակություն հեղինակելու և տարբեր ժամանակակից լրատվական ուղիներով տարածելու համար: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |