Վրաստանում ստեղծվել է «Կովկասի ժողովուրդների միություն» հասարակական միավորումըPanARMENIAN.Net - Վրաստանում ստեղծվել է «Կովկասի ժղովուրդների միություն» հասարակական միավորումը: Կազմակերպության հիմնադիր ժողովը նախօրեին կայացելէ է Թբիլիսիում, և դրան արդեն միացել են Վրաստանում բնակվող ռուսական, հայկական, ադրբեջանական, օսական, աբխազական, ավարական, վայնախական և չերքեզական հայրենակցական միությունների ներկայացուցիչներ: Կազմակերպության ներկայացուցիչ Մամուկա Արեշիձեն նշել է, որ Կովկասի ժողովուրդների ուշադրությունը գրավելու համար պետք են «գործող նախագծեր», որոնցից մեկը, նրա խոսքերով, «Կովկասի ժողովուրդների դատն» է: Նախագիծը նախատեսում է Կովկասի խնդիրների` հակամարտությունների, դիմակայությունների, ինչպես նաև պատմական հարցերի քննարկում դրանց հետագա գնահատականով: Հիմնադիրներն արդեն պատմել են այն մասին, որ նախագիծը վայելում է իշխանությունների «բարոյական աջակցությունը», հաղորդում է Georgia Times-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |