Երևանում բացվել է սպորտային լուսանկարների ցուցահանդես

Երևանում բացվել է սպորտային լուսանկարների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է մարզական լուսանկարների ցուցահանդես, որոնցում պատկերված են հայ մարզիկները, սպորտային մրցաշարերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, ինչպես նաև օլիմպիական չեմպիոնները և մեդալակիրները: Ցուցահանդեսում ներկայացված են նաև PanARMENIAN Photo գործակալության լուսանկարները:

Ցուցահանդեսը կտևի միչև նոյեմբերի 15-ը, այնուհետև լուսանկարները կցուցադրվեն Գյումրի քաղաքում:

ՀԱՕԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառմանը մասնակցելու են նաև ԱՊՀ և Բալթիայի երկրների ԱՕԿ ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---